Առաջադրանք
Ի՞նչ գիտես Աբրահամ Լինքոլնի մասին:
-Լինկոլն Աբրահամ
Աբրահամ Լինկոլնն ամերիկյան քաղաքական-պետական գործիչ է, ազգային հերոս, ԱՄՆ-ի 16-րդ նախագահը (1861–65 թթ.), Հանրապետական կուսակցության հիմնադիրներից, պայքարել է երկրում ստրկատիրության վերացման համար:Աբրահամ Լինկոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի ...
Նամակից ընտրի՛ր քեզ հետաքրքրող երկու հատված, վերլուծի՛ր, գրի՛ր, ինչի՞ հետ ես համաձայն, ինչի՞ հետ՝ ոչ:
Սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:
-Ամեն ինչի էլ կարելի է հասնել միանշանակ, սակայն սեփական ու արդար քրտինքով միայն:
Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:
- Ամեն մարդ կարծում է թե ինքն ամենախելացին է, սակայն դա այդքանել այդպես չէ: Սովորաբար բոլորն արտահայտում ու նաև թելադրում են իրենց մտքերը, սակայն ամեն միտք չէ որին պետք է լսել ու հետևել: Պետք է սովորել պայքարել , այնել այն դեպքում երբ ամբոխն այլ բան է քեզ թելադրում:
Այս մտքերից ո՞րը կփոխանցեիր քո որդու ուսուցչին:
-Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…